17:04  ,  4 հունիսի, 2021

Յուրա Մովսիսյանը ժամանել է Շվեդիա (ֆոտո)

Ֆուտբոլային կարիերան ավարտած և Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպանի կարգավիճակ ստացած Յուրա Մովսիսյանը ժամանել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Եվրո-2020-ի մասնակիցներից Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղին:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Յուրա Մովսիսյանը 2018-ին խաղացել է շվեդական «Յուրգորդենում»։ Նա Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2010-2018-ը՝ 38 խաղում խփելով 14 գոլ։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականի հետ: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում ընկերական հանդիպում էր անցկացրել նաև աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 72-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել էր «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն:

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անպարտելի շարքը հասավ 9 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս