16:33  ,  4 հունիսի, 2021

Արթուր Աբրահամն այգի է կառուցում ծննդավայրում (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում սկսել է այգու շինարարական աշխատանքներ։

«Իմ ծննդավայր Ներքին Չարբախում սկսել եմ այգու շինարարական աշխատանքները։ Շուտով այստեղ կլինի կանաչապատ այգի՝ երեխաների համար խաղահրապարակով»,- սոցցանցերում գրել է անվանի բռնցքամարտիկը՝ տեղադրելով լուսանկարներ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին 41-ամյա Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Հայ բռնցքմաարտիկը վերջին մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English