12:51  ,  4 հունիսի, 2021

Հայ ֆուտբոլիստները մայիսին լավագույնների թվում են Ղազախստանի առաջնությունում

Ղազախական Sports.kz կայքի «Алмаз» նախագծի շրջանակում Ղազախստանի առաջնությունում հանդես եկող ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագներն ընտրել են մայիսի լավագույն խաղացողին:

Առաջին տեղը գրավել է «Աստանայի» խորվաթ հարձակվող Մարին Տոմասովը, որը հավաքել է 36 միավոր: «Աստանայի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը 9 միավորով հայտնվել է չորրորդ տեղում, իսկ նրա ակումբակից Վարազդատ Հարոյանը 8-րդն է՝ 5 միավոր:

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, «Ատիրաուի» ներկայացուցիչ Արամ Հայրապետյանը բաժանել է 10-16-րդ տեղերը՝ 3 միավոր: 34-ամյա Հայրապետյանը լավագույնն է դարպասապահների շրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում