11:38  ,  4 հունիսի, 2021

NBA. Չեմպիոնը լքեց պայքարը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» չկարողացավ հաղթահարել փլեյ-օֆֆի առաջին փուլի արգելքը և լքեց պայքարը: 1/8 եզրափակիչի 6-րդ խաղում լոսանջելեսցիները 100:113 հաշվով պարտվեցին «Ֆինիքսին», որը շարքի հաշիվը դարձրեց 4:2: Փլեյ-օֆֆում հաջորդ փուլ են դուրս գալիս շարքում 4 հաղթանակ տարած թիմերը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դևին Բուկերը, որը «Ֆինիքսի» կազմում վաստակել է 47 միավոր: «Լեյքերսից» ամենաարդյունավետը 29 միավոր հավաքած Լեբրոն Ջեյմսն էր:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև «Դենվերը», որը պայքարից դուրս թողեց «Պորտլենդին»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NBA-ի փլեյ-օֆֆի առաջին փուլի արգելքը հաղթահարել էին նաև «Ֆիլադելֆիան», «Ատլանտան», «Բրուքլինը» և «Միլուոկին»:

NBA, 1/8 եզրափակիչ 

«Պորտլենդ» - «Դենվեր»՝ 115:126 (33:29, 35:32, 33:37, 14:28)

Շարքի հաշիվը՝ 2:4

«Լեյքերս» – «Ֆինիքս»՝ 100:113 (14:36, 27:26, 35:27, 24:24)

Շարքի հաշիվը՝ 2:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում