01:50  ,  4 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս»․ Ռաֆայել Նադալն ուժեղ էր Ռիշար Գասկեից

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ եւ առավելության հասավ 6:0, 7:5, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 16 րոպե։

Հաջորդ շրջան դուրս գալու համար Նադալը կմրցի բրիտանացի Քեմերոն Նորիի հետ։

Նադալը պաշտպանում է չեմպիոնի տիտղոսը։ Անցած տարվա եզրափակիչում նա 6:0, 6:2, 7:5 հաշվով հաղթել է սերբ Նովակ Ջոկովիչին։

Նադալը «Ռոլան Գարոսի» տիտղոսը նվաճել է 13 անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով