01:37  ,  4 հունիսի, 2021

ԱԱ-2021․ Կիսաեզրափակիչում՝ ԱՄՆ - Կանադա, Ֆինլանդիա - Գերմանիա

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի հանդիպումները։

Կանադայի հավաքականն օվերթայմում 2։1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի թիմի նկատմամբ։

ԱՄՆ-ի հավաքականը 6։1 հաշվով պարտության մատնեց սլովակներին։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Ֆինլանդիան ուժեղ էր չեխերից՝ 1։0։

Գերմանիայի հավաքականը բուլիտներով հաղթեց Շվեյցարիայի թիմին՝ 3։2։

Կիսաեզրափակիչում կմրցեն ԱՄՆ - Կանադա, Ֆինլանդիա - Գերմանիա զույգերը։ Հանդիպումները տեղի կունենան հունիսի 5-ին։ Եզրափակիչը կանցկացվի հունիսի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ