01:01  ,  4 հունիսի, 2021

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Ստոկհոլմում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ պատրաստվելով Եվրո-2020-ի մասնակիցներից Շվեդիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում ընկերական հանդիպում էր անցկացրել նաև աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 72-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել էր «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն:

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անպարտելի շարքը հասավ 9 խաղի:

Շվեդիայի թիմի հետ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 5-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով