22:16  ,  3 հունիսի, 2021

Օլիմպիական վարկանիշային մրցաշար․ Արման Դարչինյանի առաջին մրցակիցը չի ներկայացել

Փարիզում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չի ժամանել Փարիզ և Հայաստանի ներկայացուցիչին կշնորհվի հաղթանակ: Դարչինյանը պետք է մենամարտեր հունիսի 4-ին ,սակայն հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 6-ին՝ վրացի Գեորգի Կխարաբաձե և Ֆինլանդիան ներկայացնող Մուհամեդ Աբդիլռասոն զույգի հաղթողի հետ: Այդ մենամարտում հաղթելու դեպքում Դարչինյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հունիսի 4–ին 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը ուժերը կչափի Խորվաթիան ներկայացնող Լուկա Պլանտիչի հետ:

Մրցաշարին կմասնակցեն նաեւ ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (գերծանր քաշային) եւ Անի Հովսեփյանը (69 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում