20:06  ,  3 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս». Նովակ Ջոկովիչը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Սերբ թենիսիստը մրցեց ուրուգվայցի Պաբլո Կուեւասի (92–րդ ռակետ) հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 6:2, 6:4։ Մրցապայքարը տեւեց 2 ժամ 8 րոպե։

Երրորդ շրջանում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի լիտվացի Ռիչարդաս Բերանկիսը, որը 7։5, 2։6, 7։6 (7։4), 6։0 հաշվով պարտության մատնեց ավստրալացի Ջեյմս Դաքվորթին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով