14:07  ,  3 հունիսի, 2021

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 71-րդն է աշխարհում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 71-րդ տեղը:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիան, Բրազիլիան երկրորդն է, Արգենտինան՝ երրորդը: Լավագույն տասնյակում են նաև Ռուսաստանը, Պորտուգալիան, Իրանը, Ղազախստանը, Խորվաթիան, Իտալիան և Պարագվայը:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցել էր ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին վերջին փուլին և 1 միավորով եզրափակեց երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը (Ռուսաստանը առաջինն էր, Վրաստանը՝ 2-րդը, Ֆրանսիան` 3-րդը):

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում