12:08  ,  3 հունիսի, 2021

NBA. Եվս 3 թիմեր դուրս եկան փլեյ-օֆֆի 2-րդ փուլ, Դոնչիչը հավաքեց 42 միավոր

«Ֆիլադելֆիան», «Ատլանտան» ու «Մեմֆիսը» նվաճեցին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Փլեյ-օֆֆի առաջին փուլում «Ֆիլադելֆիան» պայքարից դուրս թողեց «Վաշինգտոնին», «Ատլանտան» ուժեղ գտնվեց «Նյու Յորքից», իսկ «Յուտան» հաղթեց «Մեմֆիսի» դեմ շարքում: Փլեյ-օֆֆում հաջորդ փուլ են դուրս գալիս շարքում 4 հաղթանակ տարած թիմերը:

«Դալասը» 105:100 հաշվով հաղթեց «Կլիպերսին» և շարքի հաշիվը դարձրեց 3:2: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել 22-ամյա սլովենացի Լուկա Դոնչիչը, որը «Դալասի» կազմում վաստակել է 42 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NBA-ի փլեյ-օֆֆի առաջին փուլի արգելքը հաղթահարել էին «Բրուքլինը» և «Միլուոկին»:

NBA, 1/8 եզրափակիչ 

«Ֆիլադելֆիա» - «Վաշինգտոն»՝ 129:112 (29:29, 36:34, 38:31, 26:18)

Շարքի հաշիվը՝ 4:1

«Նյու Յորք» - «Ատլանտա»՝ 89:103 (21:21, 26:31, 15:22, 27:29)

Շարքի հաշիվը՝ 1:4

«Յուտա» - «Մեմֆիս»՝ 126:110 (47:27, 28:24, 31:25, 20:34)

Շարքի հաշիվը՝ 4:1

«Կլիպերս» - «Դալաս»՝ 100:105 (28:35, 26:21, 21:33, 25:16)

Շարքի հաշիվը՝ 2:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում