11:49  ,  3 հունիսի, 2021

«Արարատ-Արմենիան» հրաժեշտ է տվել 2 լեգեոնականների (ֆոտո)

«Արարատ-Արմենիան» հրաժեշտ է տվել պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզեսին ու իսպանացի պաշտպան Դավիդ Հումանեսին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

2 ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը լրացել է, և կողմերը համատեղ որոշել են չերկարաձգել այն:

27-ամյա Մենեզեսը 2019 թվականի ամռանն էր միացել «Արարատ-Արմենիային», որի կազմում մասնակցել է 53 խաղի, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

24-ամյա Դավիդ Հումանեսը «Արարատ-Արմենիայում» խաղում էր 2020 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս