10:33  ,  3 հունիսի, 2021

«Ալաշկերտի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

Հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:

Վիճակահանության արդյունքում «Ալաշկերտին» կարող են բաժին հասնել ՀԻԿ-ը (Ֆինլանդիա), «Ռիգան» (Լատվիա), «Մուրան» (Սլովենիա), «Տեուտան» («Ալբանիա), «Բորացը» (Բոսնիա-Հերցեգովինա), «Վալյուրը» (Իսլանդիա), Սոլիգորսկի «Շախտյորը» (Բելառուս), «Լինֆիլդը» (Հյուսիսային Իռլանդիա), «Ֆոլան» (Լյուքսեմբուրգ), «Բուդյո Գլիմտը» (Նորվեգիա), «Շեմրոկ Ռովերսը» (Իռլանդիա), «Համրուն Սպարտանսը» (Մալթա), «Մաքաբի Հայֆան» (Իսրայել) և «Քոնաս-Կի Նոմանսը» (Ուելս):

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 15-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ավարտված առաջնության արդյունքներով այս մրցաշրջանում եվրագավաթների ուղեգիր էին նվաճել նաև փոխչեմպիոն «Նոան», բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» ու գավաթակիր «Արարատը», որոնք հանդես կգան ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերանսների լիգայի որակավորման փուլում:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում