20:42  ,  2 հունիսի, 2021

PFA. Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին։

Ցուցակում են Բուկայո Սական («Արսենալ»), Դեքլան Ռայսը («Վեստ Հեմ»), Մեյսոն Գրինվուդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Մեյսոն Մաունթը («Չելսի»), Ֆիլիպ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի») եւ Տրենտ Ալեքսանդր–Առնոլդը («Լիվերպուլ»)։

Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնության լավագույն քառյակում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Չելսին», որոնք հանդես կգան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում