11:19  ,  2 հունիսի, 2021

NBA. 7 տարի անց «Բրուքլինը» դուրս եկավ փլեյ-օֆֆի 2-րդ փուլ, «Լեյքերսը» պարտվեց, Լիլարդի ռեկորդը

«Բրուքլինը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի երկրորդ փուլի երկրորդ մասնակիցը:

1/8 եզրափակիչի 5-րդ խաղում «Բրուքլինը» 123:109 հաշվով տնային հաղթանակ տարավ «Բոստոնի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:1:

2014 թվականից հետո «Բրուքլինն» առաջին անգամ է նվաճում NBA-ի քառորդ եզրափակիչի ուղեգիր և հաջորդ փուլում ուժերը կչափի «Միլուոկիի» հետ:

Գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» 85:115 հաշվով պարտվել է «Ֆինիքսին», որն առաջ է անցել շարքում՝ 3:2:

Դամիեն Լիլարդի 55 միավորները չեն օգնել «Պորտլենդին», որը հյուրընկալվելիս երկրորդ լրացուցիչ ժամանակում պարտվել է «Դենվերին»՝ 140:147: Լիլարդը 3 միավորանոց դիպուկ նետումների ռեկորդ է սահմանել NBA-ի փլեյ-օֆֆում: Ամերիկացու կատարած 17 նետումներից 12-ը ստացվել է դիպուկ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/8 եզրափակիչ 

«Բրուքլին» - «Բոստոն»՝ 123:109 (31:24, 28:27, 27:28, 37:30)

Շարքի հաշիվը՝ 4:1

«Ֆինիքս» - «Լեյքերս»՝ 115:85 (34:26, 32:10, 26:27, 23:22)

Շարքի հաշիվը՝ 3:2

«Դենվեր» - «Պորտլենդ»՝ 147:140 (լրացուցիչ ժամանակում) (38:25, 27:37, 27:32, 29:27, 14:14, 12:5)

Շարքի հաշիվը՝ 3:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում