21:52  ,  1 հունիսի, 2021

Անգուլոյի գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Խորվաթիայի հետ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վելիկա Գորիցայում ընկերական հանդիպում անցկացրեց Եվրո-2020-ին պատրաստվող աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը խաղն ավարտեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Իվան Պերիշիչը։ Անկյունայինից գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Խաղի ընթացքում առաջին հարվածը մրցակցի դարպասին 72-րդ րոպեին ավարտվեց գոլով։ 20-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո հեռվից կատարած գեղեցիկ հարվածով աչքի ընկավ 29-ամյա կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն։

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անպարտելի շարքը հասավ 9 խաղի:

Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ: Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Ընկերական հանդիպում

Խորվաթիա - Հայաստան՝ 1։1 (տեսանյութ)

Իվան Պերիշիչ, 24 - Վբեյմար Անգուլո, 72

Խորվաթիա․ Դոմինիկ Լիվակովիչ, Բորնա Բարիշիչ, Դույե Կալետա-Սար, Դոմագոյ Վիդա (Միլե Շկորիչ, 46), Սիմե Վրսալկո (Յոսիպ Յուրանովիչ, 46), Մարսելո Բրոզովիչ, Լուկա Մոդրիչ (Անտե Ռեբիչ, 46), Նիկոլա Վլաշիչ (Բրունո Պետկովիչ, 46), Իվան Պերիշիչ (Միլան Բադել, 61), Յոսիպ Բրեկալո (Մարիո Պաշալիչ, 26), Անդրեյ Կրամարիչ։

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Անդրե Կալիսիր, Տարոն Ոսկանյան, Դավիթ Տերտերյան (Արարատ Մոնրոյ, 62), Կամո Հովհաննիսյան, Էդուարդ Սպերցյան (Վբեյմար Անգուլո, 46), Արտակ Գրիգորյան (Կարեն Մուրադյան, 79), Խորեն Բայրամյան (Ժիրայր Շաղոյան, 62), Էդգար Բաբայան (Կարեն Մելքոնյան, 46), Սարգիս Ադամյան (Վահան Բիչախչյան, 46), Տիգրան Բարսեղյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով