19:40  ,  1 հունիսի, 2021

8 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

8 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»։ Այդ ֆուտբոլիստներն են․ Եվգեն Բուդնիկ (պայմանագրի ավարտ), Գերման Պենկով (պայմանագրի ավարտ), Ռոբերտ Դարբինյան (պայմանագրի ավարտ), Վալերի Բոլդենկով (փոխադարձ համաձայնությամբ), Ջուլիուս Դևիդ Ուֆուոմա (պայմանագրի ավարտ), Նորայր Ղազարյան (փոխադարձ համաձայնությամբ), Գոռ Մալաքյան (պայմանագրի ավարտ), Մուհամեդ Յուսուֆ Լադան (պայմանագրի ավարտ), հաղորդում է երեւանյան ակումբի պաշտոնական կայքը։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով