18:09  ,  1 հունիսի, 2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

«Նոայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Նշված ժամանակահատվածում ֆուտբոլիստը անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Ավետիսյանը լավագույնն է ճանաչվել ինչպես երկրպագուների, այնպես էլ բոլոր փորձագետների կողմից: Երկրորդ-երրորդ տեղերը կիսել են «Ալաշկերտի» կիսապաշտպաններ Գոմե Բատիստա Վանգուն և Դավիդ Դավիդյանը:

Ամսվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել չեմպիոն «Ալաշկերտի» հետ վերջին 3 խաղերում 100-տոկոսանոց արդյունք գրանցած Ալեքսանդր Գրիգորյանը: Նրան հաջորդում է բրոնզե մեդալակիր «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Եսայանը, իսկ «Վանի» գլխավոր մարզիչ Արթուր Ասոյանը երրորդն է:

Հիշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Առաջնության հովանավոր VBET ընկերության և ՀՖՖ կողմից մրցանակներ կստանան նաև մրցաշրջանի լավագույնները, ինչի մասին կհաղորդվի առաջիկայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում