Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ: ՀՖՖ-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է նախախաղային մարզման տեսանյութը:
Խորվաթիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարներ՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ այդ խաղից 4 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ:
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում