01:32  ,  1 հունիսի, 2021

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Խորվաթիայի դեմ խաղից առաջ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ: ՀՖՖ-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է նախախաղային մարզման տեսանյութը:

Խորվաթիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարներ՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ այդ խաղից 4 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ