16:18  ,  30 մայիսի, 2021

Հայաստանի հավաքականը ժամանել է Զագրեբ (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի այդ երկրի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհանգրվանի Զագրեբում գտնվող «Լե Պրեմիեր» հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը

Թիմի հետ Խորվաթիա չեն մեկնել Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը, որոնք կմիանան ազգային թիմին մայիսի 30-ին:

Աշխարհի փոխչեմպիոնների հետ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 1-ին։

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Գրիգոր Մելիքսեթյան - «Արարատ»

Պաշտպաններ

Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Ժոաո Արարատ Մոնրոյ - «Նոա»

Կիսապաշտպաններ

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Արթուր Միրանյան - «Ուրարտու»

Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում