11:10  ,  30 մայիսի, 2021

«Չելսիի» հանդերձանը Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո

Չեմպիոնների լիգայի գավաթը երկրորդ անգամ նվաճելուց հետո Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներն ու գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հանդերձարանում նշել են հաղթանակը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի Պորտու քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում «Չելսին» 1։0 հաշվով առավելության է հասել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 21-ամյա գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի գոլի շնորհիվ։

«Չելսին» լոնդոնյան միակ ակումբն է, որը երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում