22:12  ,  29 մայիսի, 2021

Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մայիսի 26-ից 29-ը տեղի է ունեցել սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե, 6 բրոնզե: Առաջնությանը մասնակցել են 26 երկրների սամբիստներ, hաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը

Հայ սամբիստները մեդալները ԵԱ-ում

Պատանիների առաջնություն

Սյուզաննա Կիրակոսյան - 50 կգ, բրոնզ

Մեսրոպ Նիկոյան - 64 կգ, բրոնզ

Երիտասարդների առաջնություն

Ռուզաննա Բալասանյան - 50 կգ, բրոնզ

Դավիթ Հովսեփյան - 58 կգ, ոսկի

Տղամարդկանց առաջնություն

Արթուր Հակոբյան - 79 կգ, բրոնզ

Մարտական սամբոյի առաջնություն

Արմեն Մնացականյան - 58 կգ, բրոնզ

Արամ Աղաջանյան - 64 կգ, բրոնզ

Մհեր Մերջանյան - 71 կգ, արծաթ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում