19:56  ,  29 մայիսի, 2021

Գարիկ Կարապետյանը նվաճեց Հայաստանի 2-րդ ոսկե մեդալը երիտասարդական ԱԱ-ում (ֆոտո)

Գարիկ Կարապետյանը (96 կգ) նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 355 կգ (162+193): Պոկում ու հրում վարժություններում Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալներ (տեսանյութ):

Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Բաբայանը, որը երկամարտում մեկ կգ զիջեց Գարիկ Կարապետյանին: Բրոնզե մեդալակիր դարձավ ուկրաինացի Իլիա Մոսկալենկոն՝ 349 կգ:

Սա Հայաստանի երրորդ մեդալն էր երիտասարդական ԱԱ-ում: Ավելի վաղ 2018թ. պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել էր չեմպիոնի կոչումը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը (67 կգ) գրավել էր 5-րդ տեղը, Սուրեն Գրիգորյանը (81 կգ) չորրորդն էր, իսկ Միլենա Խաչատրյանը (71 կգ)՝ 7-րդը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը (102 կգ) մրցահարթակ դուրս կգա մայիսի 30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս