18:10  ,  29 մայիսի, 2021

Լևոն Աղասյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը նվաճել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այդ մասին կապանցի մարզիկը հայտնել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Աթլետիկայի Վրաստանի բաց առաջնությունում Լևոն Աղասյանը գրանցել է 17 մետր, 16 սմ արդյունք և լրացրել օլիմպիական նորմատիվը, որը կազմում է 17 մետր, 14 սմ:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին տեղի ունեցած աթլետիկայի Հայաստանի առաջնությունում Լևոն Աղասյանը գրանցել էր 16 մետր, 62 սմ արդյունք: Այս տարվա մարտին նա 5-րդ տեղն էր գրավել Լեհաստանի Տորուն քաղաքում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում (ձմեռային):

Դա Հայաստանի 9-րդ օլիմպիական ուղեգիրն էր Տոկիո-2020-ում: Մինչև այս Հայաստանն ուներ 6 օլիմպիական ուղեգիր, չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Արմեն Մելիքյան, 60 կգ, Կարեն Ասլանյան, 67 կգ, Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս