11:26  ,  29 մայիսի, 2021

«Ուրարտուի» ֆուտբոլիստները Ռոբերտ Արզումանյանին գցել են լողավազանը

Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության վերջին՝ 25-րդ տուրում «Փյունիկի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոբերտ Արզումանյանին գցել են լողավազանը (տեսանյութ):

Այդ հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» գրավել էր երրորդ տեղը և նվաճել ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերանսների լիգայի ուղեգիր:

Հիշեցնենք, որ պատմության մեջ չորրորդ անգամ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել էր «Ալաշկերտը», որը հավաքել էր 46 միավոր: 41 միավոր հավաքած «Նոան» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, լավագույն եռյակը եզրափակած «Ուրարտուն» ևս վաստակեց 41 միավոր: 13 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի գավաթակիր դարձած Երևանի «Արարատը» (40 միավոր) չորրորդն էր, իսկ «Արարատ-Արմենիան» (38 միավոր) չկարողացավ պաշտպանել չեմպիոնի կոչումը և գրավեց 5-րդ տեղը՝ մնալով առանց եվրագավաթների ուղեգրի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով