23:07  ,  28 մայիսի, 2021

Լեւոն Արոնյան․ Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ գրառում է արել Ֆեյսբուքում։

«Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության օրը: Ամեն անգամ այս օրը ինքս ինձ հարցնում եմ, եթե չլինեին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, ովքեր կհիշեին մեր մասին ...

Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը:

Աստված օրհնի մեր հերոսներին»,- գրել է Լեւոն Արոնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում