17:44  ,  28 մայիսի, 2021

97 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբշիշ Արթուր Սարգսյանի տպավորիչ ելույթը

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հրաշալի տպավորություն է թողել Ռուսաստանի ներկայացուցիչ, 97 կգ քաշային Արթուր Սարգսյանը:

Չեմպոինի կոչումը նվաճած հայ ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել ընդհանուր 35:0 հաշվով: Նա առավելության է հասել սերբ Ալեքսանդր Սիմովիչի (8:0), ուկրաինացի Վալենտին Շկլիարենկոյի (9:0), հույն Միչալիս Իոսիֆիդիսի (8:0) ու վրացի Գիորգի Կացանաշվիլիի (9:0) նկատմամբ:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն էր գրավել Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում: Հայաստանի թիմը ելույթն ավարտել էր 2 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալով: Հայաստանի ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ) դարձել էին ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանն (87 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում