11:54  ,  28 մայիսի, 2021

Կարեն Մարգարյանը` երիտասարդական ԱԱ-ի փոխչեմպիոն (ֆոտո)

Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

2018թ. պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն Կարեն Մարգարյանը (81 կգ) երկամարտի 327 կգ (152+175) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

Այդ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը երկամարտի 323 կգ (148+175) արդյունքով գրավել է չորրորդ տեղը:

Չեմպիոնի կոչումը նվաճել է ուզբեկ Մուխամադխոդիր Տոշտեմիրովը, որը երկամարտում գրանցել է 343 կգ (161+182):

67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտի 294 կգ (132+162) արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը:

Կանանց պայքարում Միլենա Խաչատրյանը (71 կգ) գրավել է 7-րդ տեղը՝ 209 կգ (92+117):

Հայաստանի թիմի կազմում հանդես կգան նաև Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), կանանց պայքարում՝ Լիանա Գյուրջյանը (81 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում