10:32  ,  28 մայիսի, 2021

20 տարի անց «Վենեցիան» վերադառնում է A Սերիա

«Վենեցիան» նվաճել է ֆուտբոլի Իտալիայի A Սերիայի ուղեգիր:

B Սերիայի անցումային խաղերի փլեյ-օֆֆի եզրափակիչում Պաոլո Ձանետիի գլխավորած թիմը 2 խաղերի արդյունքում ուժեղ է գտնվել «Չիտադելայից» (1:0, 1:1):

Նախորդ անգամ «Վենեցիան» A Սերիայում խաղացել է 2000/2001թթ. մրցաշրջանում: Թիմը 14 անգամ է հանդես եկել Իտալիայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ այս տարի Իտալիայի A Սերիայի ուղեգիր էին նվաճել նաև «Էմպոլին» ու «Սալերնիտինան», իսկ «Բենևենտոն», «Կրոտոնեն» ու «Պարման» լքել էին ուժեղագույնների լիգան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում