10:20  ,  28 մայիսի, 2021

Արթուր Ավագիմյանը «Չեռնոմորեցին» օգնել է նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր

Օդեսայի «Չեռնոմորեցը» նվաճել է ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ուղեգիր:

Ուկրաինայի առաջին լիգայի 28-րդ տուրում «Չեռնոմորեցը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Մետալիսին» և ժամանակից շուտ ապահովել ուղեգիր:

Հայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը «Չեռնոմորեցի» մեկնարկային կազմում խաղացել է 78 րոպե:

«Չեռնոմորեցի» պես Պրեմիեր լիգայի ուղեգիր է նվաճել առաջատար «Վերեսը»:

Ուկրաինայի առաջին լիգայի ընթացիկ առաջնությունում 24-ամյա Ավագիմյանը մասնակցել է 25 խաղի և դարձել է 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ նա ճանաչվել էր «Չեռնոմորեցի»՝ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Արթուր Ավագիմյանը նախորդ տարվա ձմռանը Երևանի «Ալաշկերտից» էր տեղափոխվել «Չեռնոմորեց»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում