00:27  ,  28 մայիսի, 2021

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ․ «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներկայացրել է հայտացուցակը Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման համար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դարպասապահներ․ Էդերսոն, Սքոթ Քարսոն, Զաք Սթեֆեն, Ջեյմս Տրաֆորդ։

Պաշտպաններ․ Կայլ Ուոլքեր, Ռուբեն Դիաշ, Նաթան Ակե, Ջոն Սթոուզ, Էմերիկ Լյապորտ, Բենժամեն Մենդի, Ժոաու Կանսելու, Էրիկ Գարսիա, Ալեքսանդր Զինչենկո։

Կիսապաշտպաններ․ Ռահիմ Ստերլինգ Ռոդրի, Իլկայ Գյունդոգան, Ֆերնանդինյո, Ռիյադ Մահրեզ, Կեւին դե Բրույնե, Բեռնարդու Սիլվա, Ֆիլիպ Ֆոդեն, Ֆերան Տորես։

Հարձակվողներ․ Սերխիո Ագուերո, Գաբրիել Ժեզուս։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Պորտուգալիայի Պորտու քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում