21:39  ,  27 մայիսի, 2021

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Եվրոպայի լիգայի եզրափակիչի արդյունքում մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գավաթը նվաճած իսպանական «Վիլյառեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էթիեն Կապուն, ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում։

Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաեւ «Վիլյառեալի» իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին եւ շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։   

Հիշեցնենք, որ Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում «Վիլյառեալը» «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել է 11 մետրանոցներով՝ 11։10 հաշվով։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով