15:34  ,  27 մայիսի, 2021

Արսեն Զախարյանը «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստն է այս մրցաշրջանում (ֆոտո)

Ռուսաստանի ազգային հավաքականի նորեկ Արսեն Զախարյանը ճանաչվել է Մոսկվայի «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ 2020/21թթ. մրցաշրջանում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

18-ամյա ֆուտբոլիստը դինամոյականների գլխավոր թիմում նորամուտը նշել էր փետրվարի 28-ին՝ «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության խաղում (2:1) դառնալով հաղթական գոլի հեղինակ:

Ռուսաստանի ավարտված առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր Եվրո-2020-ին պատրաստվող Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում