14:41  ,  27 մայիսի, 2021

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը տեղափոխվում է «Կադիս» (ֆոտո)

Ղազախական «Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող «Կադիսում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականը: Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Իսպանիայի Լա Լիգայում: 

Հիշեցնենք, որ «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ աշխատել է իսպանական «Սևիլիայում»։

Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» և փետրվարին տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո: 

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 10 խաղի, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում