09:10  ,  27 մայիսի, 2021

Բենզեման՝ Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Իսպանական Marca-ի ընթերցողները Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային ճանաչել են Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 33-ամյա ֆրանսիացին ստացել է հատուկ մրցանակ:

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում 33-ամյա Բենզեման մասնակցել է 34 խաղի, դարձել 23 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Վերջերս նա 6 տարվա ընդմիջումից հետո վերադարձել էր ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքական, որի կազմում կմասնակցի Եվրո-2020-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում