00:53  ,  27 մայիսի, 2021

«Վիլյառեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում մրցում են իսպանական «Վիլյառեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Լեհաստանի Գդանսկ քաղաքում ընթացող դիմակայությունում հիմնական ժամանակից հետո հաշիվը հավասար է՝ 1։1։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում 29-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն։ Գոլային փոխանցումը կատարեց իսպանացի կիսապաշտպան Դանի Պարեխոն։

55-րդ րոպեին նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ, հիմնական ժամանակ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1։1 (տեսանյութ)

Ժերար Մորենո, 29 - Էդինսոն Կավանի, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով