23:47  ,  26 մայիսի, 2021

«Վիլյառեալը» հաղթում է «Մանչեսթեր Յունայթեդին»․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում մրցում են իսպանական «Վիլյառեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Լեհաստանի Գդանսկ քաղաքում ընթացող դիմակայությունում ավարտվել է առաջին խաղակեսը։ Նվազագույն հաշվով հաղթում է «Վիլյառեալը»։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում 29-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն։ Գոլային փոխանցումը կատարեց իսպանացի կիսապաշտպան Դանի Պարեխոն։

Ընդմիջում է։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ, առաջին խաղակես

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ)

Ժերար Մորենո, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով