16:10  ,  26 մայիսի, 2021

ԲԿՄԱ-ի դարպասապահ. Չէի պատկերացնում, որ կարող եմ հրավիրվել Հայաստանի հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը Հայաստանի ազգային հավաքականից առաջին անգամ հրավեր ստանալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Չէի պատկերացնում, որ կարող եմ հրավիրվել ազգային հավաքական, ավելի շատ պատրաստվում էի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման խաղին։

Երբ իմացա, որ միևնույն ժամանակ հրավիրվել եմ նաև ազգային հավաքական և՛ ուրախության զգացում ունեցա, և՛ զարմանքի։ Հետո արդեն, իհարկե, հասկացա պատասխանատվության աստիճանը, ու թե ինչ փորձառու ֆուտբոլիստների հետ եմ մարզվելու։

Երազանքներիցս մեկն իրականություն դարձավ, և ես փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի նորից հրավիրվեմ ազգային հավաքական»,- դարպասապահի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արման Ներսեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որը մայիսի 28-ից հունիսի 5-ը կանցկացնի հավաք եւ ընկերական խաղերում կմրցի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի (hունիսի 1) և Շվեդիայի (hունիսի 5) հավաքականների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով