12:08  ,  26 մայիսի, 2021

Սարգիս Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմի» լավագույն խաղացողի կոչմանը մայիսին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հավակնում է գերմանական «Հոֆենհայմի»՝ մայիսի լավագույն խաղացողի կոչմանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա Ադամյանից բացի, մրցանակին հավակնում են խորվաթ կիսապաշտպան Անդրեյ Կրամարիչը և Տոգոյի հավաքականի հարձակվող Իլա Բեդուն:

Մայիսին Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության 3 խաղերի և դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Բունդեսլիգայի վարկածով նա ընդգրկվել էր Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Գերմանիայի ավարտված առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման, դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում