00:35  ,  26 մայիսի, 2021

FTX Crypto Cup. Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակիչ դուրս չեկավ

Արագ շախմատի FTX Crypto Cup (Meltwater Champions Chess Tour-ի երրորդ փուլ) օնլայն մրցաշարի նախնական փուլի 15 տուրերի արդյունքում Լեւոն Արոնյանը 8 միավորով գրավեց 9-րդ տեղը եւ դուրս չեկավ քառորդ եզրափակիչ։

Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, իրանցի Ալիռեզա Ֆիրուջային եւ արգենտինացի Ալան Պիչոտին, ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, չինացի Դին Լիրենի, ռուսաստանցի Դանիիլ Դուբովի, ամերիկացիներ Ուեսլի Սոյի ու Հիկարու Նակամուրայի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, պարտվեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին եւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչուն ու Պյոտր Սվիդլերին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 320 հազար դոլար է։ Հաղթողը կնվաճի սեպտեմբերին նախատեսված Meltwater Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում