15:42  ,  25 մայիսի, 2021

ՀՖՖ Գործկոմը կողմ է ԲԿՄԱ-ի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալուն

ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը տեղի է ունեցել մայիսի 25-ին: Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են Կանանց ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում (2020-21թթ.) փոփոխությունների հաստատման օգտին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 

Այնուհետև Գործադիր կոմիտեի անդամները կողմ են արտահայտվել Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղալու հարցի վերաբերյալ: Որոշվել է նախնական համաձայնությամբ թույլատրել ԲԿՄԱ-ին (հաշվարկից դուրս) հանդես գալ Պրեմիեր լիգայում, բայց  ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբներին հնարավորություն տալ արտահայտել իրենց դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Այսպիսով, ԲԿՄԱ-ի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստին: 

Նիստի վերջում որոշվել է անցկացնել ՀՖՖ Տարեկան հերթական ժողովը հունիսի 28-ին՝ 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում