23:27  ,  24 մայիսի, 2021

Ա Սերիա․ Հենրիխ Մխիթարյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականում, WhoScored-ի վարկածով։

Ամենաբարձր գնահատականները ստացել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Նապոլիի» իտալացի կիսապաշտպան Լորենցո Ինսինիեն։ Եռյակը եզրափակել է չեմպիոն «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Ա Սերիա, խորհրդանշական հավաքական

Անդրեա Կոնսիլյի («Սասուոլո»), Տեո Էրնանդես («Միլան»), Դիեգո Գոդին («Կալյարի»), Կրիստիան Ռոմերո («Ատալանտա»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Լորենցո Ինսինիե («Նապոլի»), Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»), Ռոդրիգո Դե Պաուլ («Ուդինեզե»), Դոմենիկո Բեռարդի («Սասուոլո»), Ռոմելու Լուկակու («Ինտեր»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով