09:09  ,  24 մայիսի, 2021

«Լեոն» 5-րդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն (ֆոտո)

«Լեոն» 5-րդ անգամ անընդմեջ նվաճել է ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ շարքի երկրորդ խաղում «Լեոն» լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիային»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 3:3 հաշվով:

Բրոնզե մեդալակիր է դարձել «Լուսառատը», որը 3 խաղերի արդյունքում ուժեղ էր գտնվել ՀՊՏՀ-ից:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում և եզրափակիչում հաղթում են 2 հաղթանակի հասած թիմերը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում