01:02  ,  24 մայիսի, 2021

«Լիլը»՝ Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ)

«Լիլը» պատմության մեջ չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն:

Ֆրանսիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Լիլը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Անժեի» նկատմամբ և հավաքեց 83 միավոր:

Չեմպիոնի տիտղոսը չկարողացավ պաշտպանել ՊՍԺ-ն, որը վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց «Բրեստին» և 82 միավորով գրավեց երկրորդ տեղը:

«Լիլը» նախորդ անգամ Ֆրանսիայի չեմպիոն դարձել էր 2010/2011թթ. մրցաշրջանում: Դրանից հետո 7 անգամ Ֆրանսիայի առաջնությունում հաղթել էր ՊՍԺ-ն, մեկ անգամ էլ՝ «Մոնակոն»:

78 միավորով երրորդ տեղը գրավեց «Մոնակոն», որը նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

«Լիգա-1»-ից դուրս մնացին «Նիմը» և «Դիժոնը», իսկ 18-րդ տեղը գրաված «Նանտը» «Թուլուզի» դեմ անցումային խաղեր կանցկացնի տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար:

Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը խփեց 27 գոլ: 20-ական գոլով 2-3-րդ տեղերը բաժանեցին Մեմֆիս Դեպայը («Լիոն») և Վիսամ Բեն Յեդերը («Մոնակո»):

Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր

«Բրեստ» – ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ)

Ռոմեն Ֆեյվր, 37 (ինքնագոլ), Կիլիան Մբապե, 71

Չիրացված 11 մետրանոց՝ Նեյմար, 19 (ՊՍԺ)

«Անժե» – «Լիլ»՝ 1:2 (տեսանյութ)

Անժելո Ֆուլգինի, 90+1 – Ջոնաթան Դևիդ, 10, Բուրակ Յիլմազ, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով