00:17  ,  24 մայիսի, 2021

Մ-23 ԵԱ. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում (ֆոտո)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է գրավել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում: Հայաստանի թիմը ելույթն ավարտել էր 2 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալով:

Հայաստանի ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ) դարձել էին ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանն (87 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Հայաստանի թիմը Երևան կժամանի մայիսի 24-ին՝ ժամը 22:50-ին (Կիև-Երևան չվերթով):

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ-23 ԵԱ-ին մեկնել էր 7 ըմբիշով և նվաճել 2-ական արծաթե ու բրոնզե մեդալներ: Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) գրավել էին երկրորդ տեղը, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում