10:09  ,  24 մայիսի, 2021

Արթուր Դավթյանը մեդալներ է նվաճել միջազգային մրցաշարում

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը 3 արծաթե մեդալ է նվաճել «Ուկրաինայի միջազգային գավաթ 2021» խորագրով միջազգային մրցաշարում:

28-ամյա մարզիկը երկրորդ տեղն է գրավել նժույգ թափերի, հենացատկի ու օղակների վարժություններում:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը երիտասարդների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել նժույգ թափերի, զուգափայտերի, օղակների ու ազատ վարժություններում:

Թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում