23:48  ,  23 մայիսի, 2021

Պատանի ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Ռուսական Եսենտուկիում կայացել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որտեղ հաջող են հանդես եկել հայ ըմբիշները, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Մրցաշարի հաղթող են դաձել 48 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 52 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը և 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը: Արծաթե մեդալ են նվաճել Սարգիս Բեգոյանը (48 կգ) և Արեն Իսրայելյանը (71կգ): Բրոնզե մեդալակաիր են դարձել Հենրիկ Ավետիսյանը (60 կգ) և Նարեկ Գրիգորյանը (71 կգ): Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում