21:06  ,  23 մայիսի, 2021

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն (ֆոտոշարք)

Մալխաս Ամոյանը (72 կգ) նվաճեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը:

Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկի հետ և վստահ հաղթանակ տարավ 6:0 հաշվով: Ամոյանը ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ գոտեմարտերից յուրաքանչյուրում վաստակելով 3 միավոր:

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր մայիսի 22-ին և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր վրացի Օթար Աբուլաձեին (6:1), ադրբեջանցի Խասայ Հասանլիին (7:0) ու ռուս Սերգեյ Կուտուզովին (4:1):

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանն (87 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 7 ըմբիշով և նվաճել 2-ական արծաթե ու բրոնզե մեդալներ: Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) գրավել էին երկրորդ տեղը, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում