20:56  ,  23 մայիսի, 2021

«Չելսին» ու «Լիվերպուլը» նվաճեցին ՉԼ-ի ուղեգիր, վերջին տուրի բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի հերթական մրցաշրջանը, որտեղ չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ ապահովել էր «Մանչեսթեր Սիթին»:

Վերջին տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Աստոն Վիլայից», բայց 67 միավորով գրավեց չորրորդ տեղը և նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

«Լիվերպուլը» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ և, 69 միավորով բարձրանալով երրորդ տեղ, նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

«Մանչեսթեր Սիթին» տանը 5:0 հաշվով հաղթեց «Էվերտոնին» և առաջնությունն ավարտեց 86 միավորով: Երկրորդ տեղը գրաված «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով ուժեղ գտնվեց «Վուլվերհեփթոնից» և հավաքեց 74 միավոր:

«Չելսիի» սայթաքումից չօգտվեց «Լեսթերը», որը տանը 2:4 հաշվով պարտվեց «Տոտենհեմին» և գրավեց 5-րդ տեղը: «Լեսթերն» ու 6-րդ տեղը գրաված  «Վեստ Հեմը» նվաճեցին Եվրոպայի լիգայի խմբային փուլի:

Լոնդոնի «Արսենալը» 61 միավորով գրավեց 8-րդ տեղը և 26 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ նվաճել եվրագավաթների ուղեգիր:

Պրեմիեր լիգայից դուրս մնացին «Ֆուլհեմը», «Վեստ Բրոմվիչն» ու «Շեֆիլդ Յունայթեդը»:

Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը խփեց 23 գոլ: Նրանից մեկ գոլ հետ մնաց «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը 18 գոլով եզրափակեց լավագույն եռյակը:

Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր

«Լիվերպուլ» – «Քրիսթալ Փելաս»՝ 2:0 (տեսանյութ)

Սադիո Մանե, 36, 74

«Աստոն Վիլա» – «Չելսի»՝ 2:1 (տեսանյութ)

Բերտրան Տրաորե, 43, Անվար Էլ Գազի, 53 (11մ) – Բեն Չիլուել, 70

Հեռացում՝ Սեզար Սպիլիկուետա, 89 («Չելսի»)

«Մանչեսթեր Սիթի» – «Էվերտոն»՝ 5:0 (տեսանյութ)

Կևին Դե Բրույնե, 11, Գաբրիել Ժեզուս, 14, Ֆիլ Ֆոդեն, 53, Սերխիո Ագուերո, 71, 76

Չիրացված 11 մետրանոց՝ Գիլֆի Սիգուրդսոն, 37 («Էվերտոն»)

«Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Նելսոն Սամեդո, 39 – Անտոնի Էլանգա, 13, Խուան Մատա, 45 (11մ)

«Լեսթեր» – «Տոտենհեմ»՝ 2:4 (տեսանյութ)

Ջեյմի Վարդի, 18 (11մ), 52 (11մ) – Հարի Քեյն, 41, Կասպեր Շմեյխել, 76 (ինքնագոլ), Գարեթ Բեյլ, 86, 90+6

«Արսենալ» – «Բրայթոն»՝ 2:0 (տեսանյութ)

Նիկոլյա Պեպե, 49, 60

«Ֆուլհեմ» – «Նյուքասլ»՝ 0:2 (տեսանյութ)

Ժոզեֆ Ուիլոկ, 23, Ֆաբիան Շար, 88

«Շեֆիլդ Յունայթեդ» – «Բարնլի»՝ 1:0 (տեսանյութ)

Դավիդ Մքգոլդիկ, 24

«Լիդս» – «Վեստ Բրոմվիչ»՝ 3:1 (տեսանյութ)

Ռոդրիգո Մորենո, 17, Կալվին Ֆիլիպս, 42, Պատրիկ Բեմֆորդ, 78 (11մ) – Հալ Ռոբսոն-Կանու, 90

«Վեստ Հեմ» – «Սաութհեմփթոն»՝ 3:0

Պաբլո Ֆորնալս, 30, 33, Դեկլան Ռիս, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում